«Մեր հարևանը քաղցկեղ ուներ ու պառկած էր Ֆանարջանի գինեկոլոգիական բաժնում…» Արփի Մախսուդյանի ուշագրավ հրապարակումը

Լրագրող Արփի Մախսուդյանը ուշագրավ հրապարակում է արել՝ պատմելով իր տեսած հիվանդանոցային պայմանների մասին: Նա հարևանի հիվանդ լինելու փաստի բերումով այցելել է Ֆանարջյանի գինեկոլոգիական բաժանմունք ու ականատես եղել շատ վատ հիվանդանոցային պայմանների:

Ծանրագույն հիվանդությունից տառապող մարդիկ պառկած էին եղել ծեփաթափ պատերով, ծակ լինոլիումով, քանդված դարակներով ու երկաթից մահճակալներով կահավորած մութ ու մռայլ սենյակում։ Նա այդ այցելությունից տպավորություն է ստացել, թե հետպատերազմական իրավիճակ է, մինչդեռ այդ ժամանակ 2014 թվականն է եղել:

Արփիին այսօրինակ պատկերները վերհիշելու առիթ է տվել նախարար Արսեն Թորոսյանի հերթական կարևոր նախաձեռնությունը, որը կյանքի է կոչվել:

Նախարարությունից այսօր հայտնում են, որ այդ հիվանդանոցի բաժանմունքները վերանորոգվել են, իսկ նախարարը մասնակցել է դրանց վերաբացման արարողությանը:

«Կերեք Արսենին, քանի որ նրա գոյությունը ձեր հանցավոր գոյության առհավատչյան է»,- հրապարակումն ամփոփել ու ավարտել է Արփի Մախսուդյանը:

Ստորև ներկայացնում ենք նախարարության հանրայնացրած հոլովակը, որտեղ լուսաբանվում է հիվանդանոցային նոր բաժանմունքի վերաբացման ուրախալի լուրը:

Արսեն Թորոսյանի այցը ՈՒԱԿ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոնի մի շարք բաժանմունքների բացմանը:

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Пятница, 7 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: