Մեր հերոս զինվորների հետաքրքիր ուղերձներն առաջնագծից. ճանաչենք նրանց դեմքերով

Ընթացիկ ճակատագրական օրերին բոլորիս ողջ ուշադրությունն ու մտայնությունները կապված են սահմանային գոտու, առաջնային գծում պայքար մղող մեր հերոս սահմանապահների հետ:

Հերոսական տղաների հետ մշտական շփումների մեջ են մեր տեղեկատվական ոլորտի աշխատողները՝ լրագրողները, ովքեր զրուցում ու պարբերական կերպով հանրայնացնում են իրենց պատրաստած ռեպորտաժները:

Հատկանշական է, որ մեր զինվորները մշտապես բարձր տրամադրությամբ ու հզոր, ոգեշունչ խոսքերով են հանդես գալիս տեսանյութերում:

Ակնհայտ է, որ մեր հերոս տղաների մոտ շատ բարձր է իմացական ու գիտակցական մակարդակը:

Գնահատելի է նաև այն փաստը, որ զինծառայողների մոտ շատ բարձր է նաև հումորի զգացումը: Նրանք իրենց խոսքով ոչ միայն ուժի և խելքի դրսևորումներով են հանդես գալիս, առաջիկա հաղթանակների հաստատակամություն են հայտնում, այլ նաև փայլում են իրենց հումորային արտահայտություններով:

Նրանք պատվիրում են իրենց մայրիկներին, հայրիկներին, տատիկներին չմտահոգվել, նախապատրաստել իրենց սիրելի ուտելիքները, քանզի նրանց վերադարձի օրը ամենևին էլ սարերի ետևում չէ, շատ մոտ է:

Понравилась статья? Поделиться с друзьями: