Մեր հիմնը հանցագործություն է պետության հանդեպ. Երաժշտագետը նոր հիմն է առաջարկում․ տեսանյութ

Երաժշտագետ Հասմիկ․ Օրհներգի մասին ունեմ վատ կարծիք ու չեմ կարծում, որ որևէ երաժիշտ ունենա լավ կարծիք։ Իր կառուցվածքով կործանվող, մեռած բանի մասին պատմող երաժշտություն է։

Առաջին նոտան, եթե իջնում է ներքև, ապա դա կյանքի նշան չէ։ Եթե բարձրանում է նոտան դեպ վերև կյանքն է գովերգվում։ Կենաց-կյանքի  մասին պիտի լինի հիմնը։ Տաղն է հիմնի բանաձևը, ամենաարխայիկ տաղերն են հիմների ակունքներում։ Ցանկացած երաժիշտ կարող է ասել, որ նման հիմն չկա։

Բ․ Կանաչյանը հիմն չի գրել, գրել է ուղղակի երգ։ Տարօրինակ է 20րդ դարի վերջում վերցնել դարձնել հիմն։ Ոգևորող բանը, կոդը, հիմնային պետք է փոխվի։ Ինչ վերաբերում է Ա․ Խաչատրյանի երաժշտությանը, դա էլ հարմար չէ։ Էդգար Հովհաննիսյանինն է ամենահարմարը։ Խոսքը Սարդարապատի մասին է։

Ոգին է ապրում այդ երգի մեջ։ Երաժշտությունը կոնկրետ ազդում է ու կոդերը պիտի լինեն հստակեցված՝ ոգով, ոգևորող, իսկ մերը հակառակն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: