«Մեր հրամանատարները, գեներալները կարողանում են տասնամյակով «սեփական» ավիաընկերություն պահեն․․․գետինը մտնեիք, ավելի լա՞վ չէր»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը համացանցային իր հարթակում անդրադարձ է կատարել հայ գեներալներին և նրանց ամոթանք տվել այն բանի համար, որ որոշ գեներալներ, հրամանատարներ կարողանում են սեփական ավիացիա ունենալ, բայց ոչ ռազմական։

Հանրային խորհրդի նախագահը իր զայրույթն է արտահայտել և հավելել, որ նման մարդիկ դեռ մի բան էլ մեղավորներ էին գտնում ու մեղադրում նրանց։

Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Մեր հրամանատարները, գեներալները կարողանում են տասնամյակով «սեփական» ավիաընկերություն պահեն, Աֆրիկաներով ինչ ասես տեղափոխեն, բայց ռազմական ավիացիա չկար, փորձառու ռազմական օդաչու չունեինք…

Ու սա այն դեպքում, երբ ոչ մասնագետին էլ տեսանելի էր, որ 2016-ից թշնամին ռազմական (ներառյալ անօդաչու) ավիացիայի վրա է շեշտը դնում…Զարմանում էինք, հա, որ ԵՄ-ն մեր ավիաընկերություններին սև ցուցակ էր մտցնում։

Տաթևիկ Ռևազյանն էր, հա՞, անվտանգության կանոնների խախտումով Աֆրիկաներով զենք ու բեռներ տեղափոխում, ինքնաթիռներ վթարում։ Գետինը մտնեիք, ավելի լա՞վ չէր»։

Понравилась статья? Поделиться с друзьями: