Մեր մանկության ու պատանեկության ամենից վառ ու հեքիաթային կերպարներից մեկը՝ Նոնա Զոտովան, ով առավել հանրահայտ է Նոնա մորաքույր անունով, բոլորում է ծննդյան վաթսունյոթ տարին։ Նա ժամանակին թատերական կրթություն է ստացել։
Նախ մի որոշ ժամանակահատված հեռուստառադիոպետկոմում է աշխատել, իսկ հետո հայտնվել է հեռուստաթատրոնում, որից հետո էլ վարել է փոքրիկների համար նախատեսված Հեքիաթն է կանչում հանարահայտ հեռուստահաղորդումը։
Նոնա Զոտովան ամուսնացել է մասնագիտությամբ ռեժիսոր Անտոն Աղայանցի հետ։ Նրանք առավել հասուն տարիքում երկուսն էլ ավելի շատ բաղվել են մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով Մանկավարժական համալսարանում։ Անտոն Աղայանցն արդեն չորս տարի է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չէ։
Ժամանակին դերասանուհի, հետո հեռուստահաղորդավարուհի Նոնա Զոտովան արդեն մի քանի տարի է, ինչ հեռացել է հեռուստաէկրաններից, սակայն նա դա օրինաչափություն է համարում։ Հաղորդավարուհու ներայիս ամենից մեծ ուրախությունն ու լուսավոր կետը ընտանիքն է, թոռնիկը։