Դեռ հոկտեմբերին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ իր գլխավորությամբ հավաքագրվում է տիկնանց ջոկատ, որը կանցնի միառժամանակյա ռազմական մարզումներ՝ անհրաժեշտության դեպքում հայրենիքի պաշտպանների շարքերը համալրելու համար:
Մինչ ռազմաճակատում տիկնանց մի մասն արդեն իսկ իրականացնում է որոշակի կարևոր հանձնարարություններ, Աննա Հակոբյանի գլխավորությամբ հավաքված տիկնանց ջոկատն անցնում էր համապատասխան ռազմական մարզումների փուլը:
Մարզումները ձգվել են շուրջ տասը օր: Այսօր Ա. Հակոբյանն արդեն հանրայնացրել է մարզումների որոշ դրվագներից վերցված ուշագրավ կադրեր՝ տեսեկացնելով, որ իրենց խումբ արդեն իսկ պատրաստ է մարտական հանձնարարություններ ստանալ և իրականացնել:
Ա. Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ որոշել են ջոկատն անվանակոչել Էրատոյի անունով: Հիշեցնենք, որ Էրատոն Հայոց թագուհիներից է, ով նաև Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալ Տիգրան Գ-ի աղջիկն է, ով արքա հոր վախճանից հետո եղբոր ժառանգել է հոր գահը:
Ա. Հակոբյանի հանրայնացրած նկարները ներկայացված են կից: