«Մժեղի, մեղվի նման աշխատում են…» Արծրուն Հովհաննիսյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Այսօր Ա. Հովհաննիսյանը Երևանում տարբեր վայրեր է այցելել, այդ թվում եղել է այն վայրում, որտեղ մեր մի խումբ հայրենակիցների ջանքերով ու միասնական կազմկերպվածությամբ հավաքագրվում, համակարգվում և սահմանային գոտի է ուղարկվում մեծ քանակությամբ հումանիտար մթերք, պարեն, հագուստ:

Ա. Հովհաննիսյանն այդ վայրից ուղիղ եթերով միացում է կազմակերպել՝ ցույց տալով, թե ինչպես են մարդիկ ինքնակազմակերպվում և տիտանական աշխատանք իրականացնում թիկունքում, որը նույնքան կարևոր է:

Նա ցուցադրում է, թե ինչպես են հայտնի հանրային դեմքերը, մշակույթի գործիչները, պարզապես մտահոգ կամավորներ ներ դրել իրենց բոլոր ռեսուրսները՝ հնարավոր ամեն ինչով սահմանապահ հերոսներին զորավիգ լինելու համար:

Ա. Հովհաննիսյանը նրանց ամենօրյա աշխատանքը համեմատում է մեղուների, մժեղների աշխատանքի հետ: Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր կարողանում են նման կարևոր ու համակարգված օժանդակություն կազմակերպել:

Ա. Հովհաննիսյանի հանրայնացրած ուղիղ եթերի տեսագրությունը ներկայացնում ենք վարը բերված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: