Միասին կարող ենք ամեն ինչ. նշանդրեքիս փողով աշխատանքները սկսվեցին

Քչերին է հայտնի, որ Ռաֆայել Երանոսյանը ոչ միայն իր մշակութային գործունեությամբ ուրախ և հաճելի պահեր է պարգևում հայերին, այլև հայրենիքում բարեգործական գործունեությամբ է զբաղվում՝ մեծավ մասամբ դա գաղտնի պահելով:

Ռ. Երանոսյանի բարեգործական նախագծերից մեկի մասին հանրային լայն շրջանակները տեղյակ պահվեցին, քանի որ շատերը բացի Ռ. Երանոսյանից, նույնպես մասնակցություն են ունեցել այդ նախագծում:

Նշանդրեքի համար գումար հավաքելով՝ Ռ. Երանոսյանը գումարն ուղղել է Նորքի ինֆելցիոն հիվանդանոցի վերանորոգման, բարեկարգման աշխատանքների կազմակերպմանը:

Շաբաթներ առաջ նա մի փոքրիկ հոլովակ էր հանրայնացրել, որտեղ երևում էր, որ ծերերին նոր ներքնակներ են տրամադրվել:

Այս անգամ դերասանը լուսանկարներ է հարնայնացրել, որոնցում երևում են Նորքի հիվանդանոցային միջանցքների անբարեկարգ ու վերանորոգման համար նախապատրաստված միջանցքները:

Դերասանը գրել է, որ հընթացս կհանրայնացնի նաև վերանորոգման ընթացքի ու ավարտի մասին լուսանկարներ՝ տեղյակ պահելով, թե ինչ է արվել իր նշանդրեքի գումարով ընդհանուր առմամբ:

Միասին կարող ենք ամեն ինչ🙏🏻🙏🏻🙏🏻

Опубликовано Rafael Yeranosyan Среда, 29 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: