Շատերի համար սիրելի երգչուհի և պարզապես լավ մայրիկ Սիլվա Հակոբյանն իր գրեթե բոլոր ելույթները բալիկի ծնունդից հետո փորձում է կապել բալիկի՝ Միլայի հետ: Նա մի ուշագրավ տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ելույթ է ունենում փոքրիկ Միլայի ընկերակցությամբ:
Երգչուհին կից մեկնաբանություն է թողել, պատմելով, որ ելույթը եղել է Կրեմլում: Սիլվան դստրիկի ուղեկցությամբ երգում է Ալլա Պուգաչովայի հայտնի «Доченька» երգը: Երգի ընթացքում նա հաճախ է դիմում գրկում գտնվող դստրիկին:
Իսկ դստրիկը բավականին փոքրիկ է տեսանյութում: Նա կարմիր հագուստով է: Սիլվային բեմի վրա ոգևորում են հայազգի այլ հայտնի երգչուհիներ, հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սոնան, Քրիստինե Պեպելյանը, Լուիզա Ներսիսյանը և այլք:
Դահլիճը նորաթուխ մայրիկի ու սիրելի երգչուհու հետ հավասար կատարում է երգը՝ զուգահեռ ջերմ ու ոգևորող ծափահարություններ հնչեցնելով:
Սիլվայի և փոքրիկ Միլայի այս գեղեցիկ ելույթը կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութի մեջ: