Միհրանի և Արփիի համար անցնող օրը խիստ կարևոր ու խորհրդանշական օրերից մեկն էր, քանի որ հենց այդ օրը նրանց առաջներկը բոլորել է իր մեկ տարին։ Ծնողները որոշել են երխայի ծննդյան օրվա առիթով մեծ խնջույք կազմակերպել։
Մինչ խնջույքը՝ Ռոբերտի ծնողները երեխային նախ և առաջ մկրտել են, ըդն որում՝ այն նույն եկեղեցում, որտեղ պսակադրվել են իրենք։ Քավորի ընտրությունը կանգ է առել ամերիկաբնակ Գուրգեն Իսրայելյանի վրա, ով ձեռնարկատեր է։
Ռոբերտի մկրտությունից հետո ծնողները կազմակերպել են նրա ատամհատիկի և ծննդյան տարեդարձի տոնական խնջույքը, որին մասնակցել են բազմաթիվ հայտնի անձինք։
Խնջույքը կազմակերպված է եղել բավականին մեծ ճոխությամբ։ Փոքրիկ Ռոբերտը և նրա ծնողները հագնված են եղել սպիտակ երանգի հագուստ։ Նրանք շատ շքեղ տորթ են պատվիրել։
Ռոբերտն իր ատամհատիկի խնջույքի ժամանակ ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը։ Ռոբերտի ատամհատիկի և ծննդյան տարեդարձի ուրախ և ճոխ խնջույքից ուշագրավ կադրեր կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։