Մի քանի ամիս առաջ գեղեցիկ ընտանիք կազմած Միհրանն ու Արփին արդեն ընտանեկան համալրման են սպասում:
Դեռ նրանց սպասելի, բայց անակնկալ խոստովանությունը, դրան անմիջապես հաջորդած ամուսնությունը, որը շատ նեղ շրջանակներում կազմակերպվեց, մեծ զարմանք պատճառեց երկու արտիստների բոլոր հետևորդներին էլ:
Նորաստեղծ ընտանիքը իրենց ընտանեկան հաճելի պահերով ամուսնությունից հետո հաճախ է կիսվում հանրային հարթակներում՝ հրապարակելով զվարճալի ու հետաքրքիր տեսանյութեր, նկարներ:
Շուտով լույս աշխարհ է գալու այս գեղեցիկ զույգի առաջնեկը, որին ծնողները արդեն սկսել են մեծ անհամբերությամբ սպասել:
Ինչպես այսպիսի դեպքերում է լինում, զույգը գեղեցիկ լուսանկարների շարքով անհամացրել է այս գեղեցիկ, սպասողական պահը:
Նրանք չեն տարակուսել այդ գեղեցիկ լուսանկարներով կիսվել նաև իրենց սիրողների ու երկրպագուների հետ՝ արժանանալով բոլորի բարեմաղթանքներին:
Միհրանը լուսանկարները վերնագրել է «Օրհնված»:
Սև ու սպիտակ գույների մեջ ներկայացված գեղեցիկ լուսանկարներում ապագա մայրիկն ու հայրիկը շատ գեղեցիկ, ոճային տեսք ունեն: