Վերջերս հայրիկ դարձած Միհրան Ծառուկյանը նոր եռանդով և էներգիայով է մասնագիտական գործունեություն ծավալում: Նա մեկը մյուսի հետևից հանդես է գալիս նոր նախաձեռնությունների ներկայացմամբ:
Հերթական նախագիծը երգահան Րաֆֆի Ալթունյանի հետ համագործակցության արդյունքում է լինելու: Այս մասին իմանում ենք նրանց սոցցանցային ակտիվությունից:
Ըստ այդմ, հասկանալի է դառնում, որ երգիչը մի նոր նախագիծ է նախապատրաստվում ներկայացնել, որի մասին դեռևս միայն լուսանկարներ են հրապարակում:
Լուսանկարներից երևում է, որ նախագծի թեմատիկան զինվորական, ռազմական է: Մ. Ծառուկյանը համապատասխան զինվորական համազգեստով ու ոճով լուսանկար է հանրայնացրել՝ տեղեկացնելով, որ շուտով շատ կարևորի մասին նոր տեսահոլովակ է ներկայացվելու:
Նա չի մանրամասնել, թե մասնավորապես ինչ է սպասվում, սակայն նրա երկրպագուները նրա հրապարակման ներքո գրել են, որ արդեն իսկ անհամբեր սպասում են:
Երգահան Ր. Ալթունյանը ևս նույն թեմատիկայի մեջ, սակայն մեկ այլ դրվագ ներկայացնող նկար է հանրայնացրել՝ պարզապես նշելով Մ. Ծառուկյանին: