Միհրան Ծառուկյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ Փախցնեմ տանեմ

Հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանը նոր ստեղծագործությամբ է ներկայացել։ Հատկանշական է, որ երգիչն այս անգամ անհատապես է ներկայացել՝ առանց երգչուհի տիկնոջ։ Նրա ներկայացրած ստեղծոգործությունը վերնագրված է «Փախցնեմ տանեմ»։ Երգի թեմատիկան սերն է։

Ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է Մարտին Միրզոյանը, իսկ խոսքերի հեղինակությունը Գրիգոր Կյոկչյանին է վստահվել։ Միհրանը ստեղծագործությունը մատուցում է առանց տեսահոլովակի։

Ստեղծագործությունը ոճային առումով նկատելի առնչություններ ունի Միհրանի մյուս ստեղծագործությունների հետ։ Երգում խոսվում է չհասկացված, երբեմն կամակոր սիրո մասին։ Ստեղծագործության մեջ արտահայտվում է սիրելիի սիրտը փախցնելու ցանկությունը։

Երգը բազմազան ու բազմաթիվ դրական արձագանքների ու գնահատանքների է արժանացել։ Արձագանքողները հիմնականում Միհրանի երգարվեստի և անձի երկրպագուներն են։ Նրանք իրենց սիրելի արտիստի ներկայացրած նոր երգը բնորոշել են յուրահատուկ գործ ձևակերպմամբ։

Միհրանի նոր ստեղծագործությունը ներկայացնում ենք ստորև բերված նյութի մեջ։ Երգն ունկնդրելուց հետո կարող եք թողնել նաև ձեր տպավորությունները, կարծիքները։

Понравилась статья? Поделиться с друзьями: