Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ընտանեկան արևոտ լուսանկարներ են հրապարակել իրենց հանգստից

Միհրան Ծառուկյանն իր երիտասարդ, գեղեցիկ ընտանիքի հետ օրեր շարունակ գտնվում է արտերկրում, որտեղ նրանք հանգստի համար են մեկնել։ Ընտանիքն իր ամբողջական կազմով է․ նրանց հետ է նաև մեկամյակը վերջերս բոլորած Ռոբերտը։

Ամառային հանգստի շրջանակներում զույգը բավականին հետաքրքիր ժամանց է ունենում, ինչի մասին նրանցից ամեն մեկը պատմում է իր սոցհարթակում լուսանկարներ ու տեսանյութերի միջոցով։

Ըստ այդ, պարզ է դառնում, որ փոքրիկ Ռոբերտը իրեն բավականին լավ է զգում ծնողների հետ։ Նրան ավելի շատ դուր է գալիս ջուրը։ Ավազի հետ առաջին ծանոթությունը բուռն ու հախուռն էր։ Ռոբերտը պարզապես լաց եղավ, երբ առաջին անգամ դիպավ ավազին։

Սակայն ինչպես պարզվեց հետագա օրերին հրապարակված կադրերից, Ռոբերը որոշ չափով հաղթահարել է ավազի հանդեպ մերժողական վերաբերմունքը։

Ամառային հագստից արևոտ ու պայծառ լուսանկարներ են տեղադրել Միհրանն էլ, Արփին էլ՝ յուրաքանչյուրն իր հերթին։ Լուսանկարը ծովի ափին է արված։

Понравилась статья? Поделиться с друзьями: