Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը լուսանկարներ են հրապարակել նոր ոճային կերպարում

Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան գեղեցիկ, երիտասարդ զույգն ակտիվորեն օգտագործում է համացանցային հարթակները՝ ձեռք բերելով բազմաքանակ հետևորդներ:

Հաշվի առնելով նրանց սիրված լինելու և հանրային լայն զանգվածների ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքը՝ շատ ձեռներեցներ նրանց համագործակցության առաջարկություններ են անում:

Հերթական համագործակցության արդյունքում զույգը հանդես է եկել նոր ոճային կերպարում: Երկու արտիստներն էլ համացանցային իրենց անձնական հարթակներում ոճային լուսանկարներ են հանրայնացրել ինչպես առանձին, այնպես էլ երկուսով:

Ոճային կերպարները ստացվել են հայկական արտադրության սպորտային շապիկների միջոցով, որոնք ունեն թեմատիկ ձևավորում:

Շապիկներին առանձնահատկություն է հաղորդում այն հանգամանքը, որ դրանք ձևավորված են հայկական տարբեր սիրված ու հանրահայտ մուլտերի պատկերներով կամ վերնագրային գրառումներով:

Նշենք, որ զույգը կարողանում է հրաշալիորեն համադրել ընտանեկան կյանքը մասնագիտական գործունեության հետ

Նրանց չի խանգարում համավարակային իրավիճակը, որը շատ արտիստների փաստի առաջ է կանգնեցրել՝ առաջ բերելով որոշակի սոցիալական բնույթի բողոքներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: