«Մինչև վերջ»․ Արթուր Գրիգորյանի պրեմիերան առանց արցունքների հնարավոր չէ լսել

Հայտնի երգիչ Արթուր Գրիգորյանը ցնցող պրեմիերա է ներկայացրել՝ «Մինչև վերջ»։ Անչափ հուզիչ ու գեղեցիկ երգը զինվորական թեմատիկայով է՝ ներառում է ոգու անկոտրում պայքարը թշնամու դեմ։ Երաժշտության հեղինակը Կարեն Սևակն են, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, միքսն ու գործիքավորումը՝ Մարտին Միրզոյանի, երաժիշտներ՝ Վազգեն Մուրադյան և Վահե Համբարձումյան։

Արեն Բայադյանի ռեժիսորական արվեստի հերթական մարգարիտն է այս հրաշք տեսահոլովակը։ Առանց արցունքների հնար չկա լսելու երգը, իսկ տեսահոլովակի ֆոնայնությունը յուրահատուկ կերպով համահունչ է յուրաքանչյուր բառի հետ։

Երգի ամեն խոսքի էմոցիան ապրում է Արթուրը և ապրեցնում ունկդրին։ Թեև տեսահոլովակում չկա ֆիզիկական շարժում, բայց տեսախցիկի ու լույսի շարժն ապահովում են անհրաժեշտ դինամիկան, իսկ երաժիշտների ներկայությունը շքեղություն ու ամբողջականություն է հաղորդում տեսահոլովակին։

Այս տոնական օրվա հրաշք նվերն իրապես սերունդների համար է։ Վայելեք Գրիգորյանի անկոտրում ոգու ճիշը՝ դիտելով այս հիանալի տեսահոլովակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: