Միջին Հայաստանցու տեսակետում թյուր կարծիք կար, որ հակառակորդը անհավանական թույլ է մարտական արվեստում

Արտակ Դավթյան․ Պարտության պատճառների հետ կապված անալիզ պիտի կատարվի։ Ադրբեջանը կարողացավ լավ իրացնել իր մտածածը։ Պատճառներից էր մեր պարտության, տարիների այն հսկայական բյուջեն, որ ադրբեջանն ծախսում էր ի համեմատություն մեզ։

Բնականաբար այդ գումարը քանակականից վերածվում է նյութականի։ Ինչքան էլ չսիրենք Թուրքիային, պիտի խոստովանենք, որ իրենց բանակն անչափ պատրաստված է գործնական առումով, քանզի անընդհատ կիրառման մեջ է բանակի տեխնիկան ու ռեսուրսը։ Միջին Հայաստանցու տեսակետում թյուր կարծիք կար, որ հակառակորդը անհավանական թույլ է մարտական արվեստում։

Բայց իհարկե թյուր էր դա։ Կորդինալ մեծ առումով իրենք չափազանց պատրաստված ենք, բայց կա մի փաստ, որ իրենք էնպես չի կորուստներ չեն ունեցել և հաշվի առնելով կիրառված ռեսուրսները, կորուստները ևս հսկայական են։

Ամենացավալին ինձ համար, որ մեծ հաշվով մենք առանց կռվի ենք հանձնել որոշ հատվածները, քանզի էդպես ստացվեց։ Հիմա կարևոր է ընդունել  խնդիրների ողջ փաթեթը ու սկսել գործել։

Понравилась статья? Поделиться с друзьями: