Միքայել Խաչատրյանը կբոլորեր ծննդյան տասնինը տարին, եթե չլիներ արցախյան վերջին պшտերազմը։ Միքայելը Արցախից էր։ Նա ցանկանում էր կայանալ գիտական ոլորտում և աչքի էր ընկնում իր տաղանդով ու ակտիվությամբ։
Անմահացած հերոսի մասին Դավիթ Բաբայանը գրում է․ «Այսօր Արցախի պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկի՝ Արայիկ Խաչատրյանի որդու՝ Միքայել Խաչատրյանի ծննդյան օրն է: Միքայելը կդառնար 19 տարեկան, սակայն նա հերոսաբար ընկավ 2020 թվականին՝ Արցախյան երրորդ պшտերազմի ժամանակ:
Միքայելը պայծառ անձնավորություն էր: Նա մեծ ապագա կունենար, որպես գիտնական, մեծ ներդրում կունենար հայրենի երկրի զարգացման և շենացման գործում: Միքայելը նաև Արցախի պահպանողական կուսակցության երիտասարդական թևի լավագույն ներկայացուցիչներից էր:
Շնորհավո՛ր ծնունդդ, սիրելի Միքայել: Քո և քեզ նման հազարավոր երիտասարդների պայծառ հիշատակը թախիծի, ցավի հետ միասին պատգամում է նաև հպարտություն, պարտքի և հայրենիքին ծառայելու, նվիրվելու խորհուրդ: Ձեր բոլորի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում և հոգիներում»: