«Մի բանըմ սխալ էնես, կդա բերան-մերանդ կջարդե․․․» ի՞նչ է պատմում Ջավահիր Եղիկյանը

Ինչպես հայտնի է, հանրահայտ սպորտսմեններից Վիկ Դարչինյանը շատերի համար անսպասելի ընտանիք է կազմել Ջավահիր Եղիկյանի հետ։

Ջավահիրը երբեմն անկաշկանդ ու անկեղծորեն պատմում է իր ընտանեկան տարբեր հանգամանքների, նույնիսկ զվարճալի կամ դժվար իրադրությունների մասին։

Հերթական պատմությունը հիշողություն է։ Հայտնի բռնցքամարտիկի տիկինը, տեղադրելով ամուսնու սպորտային լուսանկարներից մեկը, խոստովանել է, թե ինչ է իրեն ասել իր մտերիմներից մեկը, երբ իմացել է, որ ինքը պատրաստվում է ամուսնանալ Վիկի հետ։

Ջավահիրը պատմում է հետևյալը․ «Գյումրեցի բարեկամներիցս մեկը հենց իմացավ Վիկի հետ ամուսնանում ենք ասեց. «աղջի ջան լավ մդաձե, ըդիգ վախենալու է, մի բանըմ սխալ էնես, կդա բերան-մերանդ կջարդե»։

Ասեմ, որ դեռ իմ մոտ ամեն ինչ տեղում ա, Վիկն էլ տանը բոքսով չի զբաղվում»,- իր պատմությունն ավարտել է Ջավահիր Եղիկյանը՝ հեշթեգներում գրելով․ իմ ամուսին, իմ Վիկ արտահայտությունները։

Понравилась статья? Поделиться с друзьями: