«Մի խոսքով , մի բան ասեմ Գյումրիից անցնեմ առաջ՝ ուրեմն․․․»․ Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը, ով սոցհարթակում բավական ակտիվ է, տարաբնույթ գրառումներով է հանդես գալիս, հատկապես՝ քաղաքական բնույթի։

Այս անգամ դերասանը մի գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանի հայրաքաղաք, մշակութային կենտրոն համարվող Գյումրուն։ Նա նշել մի շարք կետեր, որոնք բնութագրում են այդ հրաշք քաղաքը։ Սոսը գրել է․ «Մի խոսքով , մի բան ասեմ Գյումրիից անցնեմ առաջ: Ուրեմն՝  1)ճաշակ, 2)էթիկա, 3)աշխարհայացքի մեջ ձևավորման մի մասնիկ

4) սեր, 5) հայրենասիրություն, 6)մտածողություն, 7) դանակ պատառաքաղով ուտել, 8) բարձր սիգնալ չտալ, 9) գիշերվա 4-ին մագը քոքաց բնակելի շենքերի տակով չանցնել, 10)ծնողի կամ էրեխու հետ շփվել, 11) զգալ, հիշել, վերափոխված ինքնադրսևորվել

12) էգոյի սահմանները ճիշտ պահել, 13) հոգատար լինել, 14) կոկիկ, 15) մաքրասեր, 16) զիջող, 17) հասկացող, 18) արժեքներ ձևավորող, 19) համբերատար, 20) բնություն սիրող, 21) դիմացինին հարգող, 22) կարգապահություն պահող, 23) բարքեր վերացնող և նորին ծնունդ տվող

24) դիմացինի խոսքը չընդհատող, 25) ազգի մեծերին սիրող ու հարգող …և անվերջ կթվարկեմ , էս թվարկածներիս հիմքը , կերտողը, ձևավորողը , դաստիրակողը ` ՄՇԱԿՈւՅԹՆ Ա … ասեմ էլի , հետո չասեք «ախպեր լավ մեկը չկար էդ ասեր»»։

Понравилась статья? Поделиться с друзьями: