Մի խումբ հայեր տեսանկարահանում են անցկացրել Բաքվում և նշել, որ գտնվում են իրենց պատմական հայրենիքում․ տեսանյութ

Հայ — ադրբեջանական հարաբերությունները թշնամական է և դա ողջ աշխարհը գիտի։ Ապագայում էլ սպասելիքներ չկան, որ հարաբերություններում կարող է փոփոխություն նշմարվել։ Այդպես է եղել երեկ, այսօր և վաղն էլ, ամենան հավանականությամբ, այդպես կլինի՝ տղաների թափած արյունը վկա։

Հայերի մուտքն Ադրբեջան արգելված է։ Անգամ Արցախ այցելած այլ ազգի ներկայացուցիչները հատուկ սև ցուցակի մեջ են ընդգրկվում։ Նրանք դադարում են Ադրբեջան մուտք գործելու իրավունքից օգտվել։ Ադրբեջանն այդպիսի մարդկանց չի ընդունում իր երկիր։

Այդ մարդկանց արգելվում է մուտք գործել Ադրբեջան և օգտվել տուրիստական ծառայություններից։ Այս օրերին, սակայն, մի տեսանյութ է ակտիվորեն տարածվում, որտեղ ազգությամբ հայ անձը Բաքվում տեսանկարահանում է անցկացնում։

Տեսանյութում նա չի երևում, լսվում է միայն ձայնը․ հայը խոսում էր ռուսերեն։ Նրա խոսքից կարելի է ենթադրել, որ Բաքվում են գտնվում խմբով։ Նշված անձը տեսանյութում նշում է՝ իրենք Բաքվում են և պատմում են, որ այն հին հայկական քաղաք է (Ատրպատական) և որ գտնվում են իրենց պատմական հայրենիքում։

Հանրության շրջանում այս տեսանյութը որոշակի ոգևորություն է առաջ բերել, իսկ ադրբեջանցի օգտատերերի մոտ քննարկումների ալիք բարձրացրել։ Տեսանյութը՝ ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: