«Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու…» Աննա Հակոբյան

Ն. Փաշինյանի վարչապետության պաշտոնավարման հենց սկզբից Աննա Հակոբյանը, որպես հարևան երկրի հետ հակամարտություն ունեցող երկրի ներկայացուցիչ և մտահոգ մայր, հանդես եկավ խաղաղության քարոզով՝ դրանք զուգակցելով համապատասխան քայլերով:

Նա տարբեր միջազգային հանդիպումների և ժողովների ժամանակ խաղաղասիրական կոչեր էր հնչեցնում՝ ընդգծելով պшտերшզմի կործանարար փաստը: Նրա այս քայլերն ընդունվում էին ոչ միանշանակ. դրնք երբեմն նաև մեկնաբանվում էին որպես թուլության նշան:

Խաղաղության կոչերով հանդերձ՝ Ա. Հակոբյանը նաև հայտարարում էր, որ իրենք պատրաստ են նույնիսկ այդ խաղաղությունը ուժով պաշտպանելու, եթե դրա կարիքը լինի: Այդ նպատակով ամռան վերջին վարչապետի տիկինը մի շարք տիկնանց հետ անցավ զինվորական պատրաստության դասընթացներ՝ գործնական պարապմունքներով որոշակի հմտություններ ձեռք բերելով:

Դա նույնպես տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ: Այսօր Ն. Փաշինյանը նոր զորահավաքի հորդոր արեց, քանի որ ադրբեջանական կողմի միակ պահանջը Արցախի ամբողջական կապիտուլյացիան է, ինչն ընդունելի չէ մեզ համար:

Անսալով վարչապետի կոչին՝ Ա. Հակոբյանն իր սոցհարթակում հայտարարություն է տարածե այն մասին, որ տասներեք հոգանոց տիկնանց խումբն իր գլխավորությամբ վաղվանից լրացուցիչ վարժանքների է մասնակցելու, որ առաջիկայում մեկնի հայրենիքը պաշտպանելու, քանի որ թշնшմուն հայրենիք ու արժանապատվություն չունեն զիջելու:

Понравилась статья? Поделиться с друзьями: