«Մի օր էլ կարող ա դուք շատ անտրամ ուզեք նստել, լացել ուղղակի, ու կողքի մեքենաներից․․․»․ Արուս Տիգրանյանին այգում բարկացրել ու նյարդայնացրել են երեխաները․ ահա, թե ինչո՞ւ

Այսօր կիրակի էր և Արուսիկ Տիգրանյանը որոշել էր հանգստանալ Երևանի այգիներից մեկում և աշխատել մաքուր օդին։ Սակայն իր ինչ-որ բան այնպես չգնաց և Արուսիկ, հավաքելով իրերը, այգուց հեռացավ այգուց։

Այս մասին Արուսիկը մասնավորապես գրել է․ «Որոշեցի կիրակիս աշխատանքային դարձնել․ կոմպս, օրագրերս վերցրի, էկա այգի մոնտաժ անելու՝ ոգևորված, մոտիվացվաց, Երևանը կարոտած։ 5 րոպե նստեցի սիրուն խոտերին, փոշմանեցի ու մի լավ ներվայնացա. մենք սարսափելի խնդիր ունենք իրար անձնական տարածք հարգելու։

Երդվում եմ միաժամանակ  3 տեղից տարբեր երաժշտություններ են հնչում, ամեն մեկը որոշել ա իրա դինամիկը մինչև կոկորդս զլի, ամեն մեկը որոշել ա իրա ճաշակով երգերը ինձ ստիպի, որ լսեմ։ Լավ դա նորմա՞լ ա։

 

Ռոլիկներով կոմպիս վրա քշող ու իրանց ճղող երեխեքի մասին էլ չեմ խոսում։ Հազար անգամ ասեցի՝ երեխեք գործ եմ անում, մի կես սանտիմետր հեռու խաղացեք, լիքը տեղ կա էս այգում… ոչ մի ռեակցիա ու գոռում են իրար ամբողջ այգով մեկ. «Երեխե՜եեք, էկեք, Արուս Տիգրանյաննաաաաաաա ստեեեղ»։ Պարզ ա չէ՞, որ վեշերս հավաքեցի, թռա։ Միևնույն ժամանակ լիքը խաղաղ դեմքերով ու իրանց երեխեքի հետ շփվող մարդիկ կան, որոնք վստահ եմ իմ չափ նեռվայնանում են իրանց անձնական տարածքը չհարգող կիսավայրի մարդկանցից։

Խնդրում եմ, եթե կարդում եք սա, հիշեք, որ շատ լավ ա, որ դուք ուրախ եք, երջանիկ եք, լավ քնել եք, լիքը էներգիա ունեք, բայց պետք ա հարգել հանրային վայրերում ձեզ հետ նույն տարածքը կիսող մարդկանց ու իրանց հանգստանալու իրավունքը, ի վերջո մի օր էլ կարող ա դուք շատ անտրամ ուզեք նստել, լացել ուղղակի, ու կողքի մեքենաներից մինչև աշխարհի վերջը բարձր քեֆչի երգերը այլանդակ անհարմար լինեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: