Մոնիկա Նազարյանը երաժշտական ասպարեզում վերջերս է հայտնվել, սակայն հասցրել է սիրվել շատերի կողմից: Նրա կատարման կերպը սիրելի և ընդունելի է երաժշտասեր հասարակության կողմից:
Երգչուհին, հետևելով տարածված թրենդին, որի համաձայն երաժշտական կատարումներով են հանդես գալիս մեքենայի միջից, նոր կատարման տեսանյութ է ներկայացրել, որտեղ ինքը երգում է մեքենայից:
Մոնիկայն երգում է ակապելլա, առանց երաժշտության ուղեկցության: Երգչուհու երգը նվիրված է վերջերս անկախության քսանիննամյակը նշած Արցախին: Երգում գեղեցիկ պատկերներ կան արցախյան բնապատկերից, արևոտ առավոտից, որն անձեռակերտ գորգ է հիշեցնում:
Երգը գուսան Արտակն է գրել: Ինչպես երգչուհին է տեղեկացնում, նոր երգը գուսան Արտակը գրել է հենց իր համար: Երգչուհին խոստանում է առաջիկայում երգը ներկայացնել հատուկ կերպով:
Իսկ մինչ այդ կարող ենք վայելել երգչուհու կենդանի կատարմամբ հնչող նոր ու գեղեցիկ երգի կատարման տեսագրված տարբերակը, որն արդեն հասցրել է սիրվել ու բազում ջերմ արձագանքների արժանանալ:
Շնորհավոր տոնդ Արցախ✊🏻🇦🇲(Գուսան Արտակ Արամյանի երգն է ՝ գրված ինձ համար,Առաջիկայում կներկայացնեմ սիրելիներս)
Опубликовано Monika Nazaryan Среда, 2 сентября 2020 г.