Մոնիկա Նազարյանն ի վերջո ներկայացրել է երկար սպասված երգը

Ընդամենը ամիսներ առաջ մայրացած Մոնիկա Նազարյանը շատ ակտիվ ստեղծագործական փուլում է գտնվում։

Երգչուհին, անսալով երկրպագուների հավանությանն ու խնդրանքներին, մեկը մյուսի հետևից ներկայացնում է շատերի համար հարազատ ու սիրելի երգեր՝ հանդես գալով նորանոր տեսահոլովակներով։

Մոնիկան սերտ կապի մեջ է իր ներկայացրած երաժշտության սիրահարների մեջ և ինտերակտիվ կերպով արձագանքում է իրենց որոշակի սպասելիքներ ունեցող երաժշտասեր հանրության պահանջներին ու խնդրանքներին։

Մոնիկան երստին նոր երգ է ներկայացրել, որը, ինչպես ինքն է հայտնում, սպասված է իր երգարվեստի սիրահարների համար։ Երգը վերնագրված է «Հրաշք լիներ»։

Այս ստեղծագործությունը ևս գուսանական է, իսկ հեղինակը Գուսան Արամյանն է։ Երգը հնչեցվում է մի շարք երաժշտական գործիքների զուգակցությամբ։

Ստեղծագործությունը Մոնիկա Նազարյանի մասնակցությամբ ստեղծված տեսահոլովակի զուգակցությամբ է ներկայացվում, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Հովո Մկրտչյանն է։

Մոնիկայի ներկայացրած նոր երգը, որը շատ սպասված է նրա երգարվեստի սիրահարների կողմից, կարող եք ունկնդրել ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: