Հայտնի հաղորդավարուհիներից Դիանա Ակոբովնան վերջին շրջանում շատ ծանր վիճակում է հայտնվել, իսկ վիճակից դուրս գալու միակ ելքը շատ թանկարժեք վիրահատությունն է, որի միջոցները չուներ հաղորդավարուհին։
Դիանան իր ընկերների աջակցությամբ չի հուսալքվել ու որոշել է պայքարել իր առողջության համար։ Դիանայի ընկերները դրամահավաք էին կազմակերպել հաղորդավարուհու համար։ Պարզվում է՝ արդեն հավաքվել է բավարար գումար։Հաղորդավարուհին տեսաուղերձով տեղեկացրել է, հավաքվել է անհրաժեշտ միջոցները, որ հնարավոր լինի վիրահատություն իրականացնել։
Դիանան նաև մեծ երախտագիտությամբ դիմում է այն բոլոր անձանց, ովքեր իրեն ջերմ ու աջակցող նամակներ են գրել, իերնց դրական կարծիքն ու սատարումը հայտնել։ Դիանան խոստանում է լիարժեք ապաքինվելու դեպքում հանդիպել բոլոր ջերմ խոսքեր հայտնած քաղաքացիների հետ։
Դիանա Ակոբովան խոսում է նաև իր ներկայիս վիճակի մասին։ Նա վստահ է, որ երկորդ վիրահատությունից հետո ինքը կվերադառնա լիարժեք կյանքի։ Նրա տեսաուղերձը կարող եք ամբողջովին դիտել ստորև կցված նյութի մեջ։