«Մոտ 40 րոպե առանձնազրույց եմ ունեցել ադրբեջանցի Սաիդ Սեիդով հետ»․ Նաիրա Զոհրաբյան․ տեսանյութ

Նաիրա Զոհրաբյանը ճեպազրույց է ունեցել և մտահոգություն հայտնել գերիների մասին։ Զոհրաբյանը ակտիվորեն ներգրավված է այդ հարցում և պայքար է մղում գերիներին վերադարձնելու համար։

Զրույցում հայտնել է, որ չգիտի, թե կոնկրետ ինչպիսի գործընթաց է տեղի ունենում, սակայն վստահ է, որ Ադրբրեջանի դիրքորոշումը բավական կարծր է և դա միանշանակ ու հստակ է։

Քաղաքական գործիչը հայտնել է, որ մոտավորապես քառասուն րոպե զրուցել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ, ով զբաղվում է այդ հարցերով։

Սամեդ Սեիդովը Զոհրաբյանին ներկայացրել է ադրբեջանական կողմի նախապայմանները և Զոհրաբյանը գտնում է, որ հայկական կողմի համար այդ նախապայմաններն ուղղակի անընդունելի պետք է լինեն։

Նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը խոսել և շեշտադրում է կատարել անկլավների վրա, բայց հակառակորդի կողմից առաջնային նախապայմանը այն է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում Արցախի տարածքները, որոնք նրանց կողմից գրավվել են։ Կից ներկայացնում ենք տեսանյութ։

Понравилась статья? Поделиться с друзьями: