Մորս արև, ավազ եմ կրել, պատուհան եմ լվացել, մամաս էլ օճառա ծախել. Շպռոտը բարկացել է և արտասվել

Շպռոտը երբեմն տեսանյութեր է պատրաստում, որորնց մեջ փորձում է մարդկանց մոտիվացնել և գումար աշխատելու եղանակներ ներկայացնել։ Երգչուհու վերջին տեսանյութից հասկանալի է դառնում, որ իր նախորդ տեսանյութերն առիթ են դարձել, որ շատերը Շպռոտից գումար են ուզել։

Այս փաստը բարկացրել է Շպռոտին։ Նա ասում է, որ իր մայրը ժամանակին կատարել է բազմաթիվ դժվար գործեր, որպեսզի կարողանա իրեն ու իր քույրիկին պահի։ Շպռոտն ինքն էլ վաղ տարիքից տարատեսակ աշխատանքներ է կատարել, որ ապրուստի միջոց վաստակի և այլոց չանհանգստացնի գումարի հարցով։

Երգչուհին ասում է, որ նա ժամանակին համալսարանի պատուհաններ է լվացրել, մինչդեռ իր տարեկիցները սովորել են այդ համալսարանում։ Երգչուհին հորդորում է բոլորին աշխատել, սովորել, ինքնակատարելագործվել, իսկ իրենից գումար չուզել։

Հարկ եղած դեպքում ինքն այդ գումարները հավաքում և ուղարկում է վիրավոր տղաներին, մինչդեռ իրեն հանդիպել են օգնություն խնդրող մարդիկ, ովքեր ֆեյք էջերով ու զինվորների նկարներով օգնություն են խնդրում։

Շպռոտի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել վաը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: