Մոր ու որդու աննկարագրելի հուզիչ հանդիպումը․ տեսանյութ

«Մամ ջան, դուռդ բաց», երգում է սպիտակցի Հայկոն ու այս երգը դարձել է տուն եկող զինվորների խորհդանիշը։ Արդեն ակամայից հուզվում ես, երբ լսում ես երգը, հասկանում ես, որ կրկին մի զինվոր հասել է իր մորը։

Անասելի էմոցիաներ են ապրում մայրերը։ Հրաշքների առավել ուժեղ են սկսում հավատալ։ Այս հոլովակում որդին կարմիր, երկար վարդերով գալիս է գրկում է մորը։ Այս օրերին նման գրկախառնություններ շատ մայրեր կվայելեն, քանզի որոշակի արձակուրդներ են տրվում, որպեսզի հանգստանան զինվորները;։ Այսքան ցավի մեջ, այպիսի հոլովակները կարծես մի մեծ գդալ հույս են, մի մեծ գդալ ուրախություն ու բերկրանք են։

Դեռ շատ կորած տղերք ունենք, որոնք էլ պիտի գան ու այս երգի տակ մտնեն տուն։

Հույսը չպիտի վերանա, պետք է սպասել, որովհետև մենք տեսանք, որ հրաշքներ իսկապես են լինում ու նույնիսկ երկու ամիս կորածներից մի քանիսը ետ են եկել արդեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: