Յ․ Հովհաննիսյանը դեռ փոքր տարիքից է եթերում։ Նա երգում է, նկարահանվում է ու միշտ էկրանին է։ Հիմա էլ նա շատ արտիստների նման որոշել է կատարում նվիրել տղաներին։
Եկեղեցում են հիմնական կադրերը նկարահանվել։ Հոլովակը սկսվում է, երբ Յանան գլխաշորով մտնում է եկեղեցի։ Մոմավառության կադրեր են նաև ընդգրկված, որը տեղի ունեցավ օրեր առաջ։ Հիշատակի վառ պահելու մասին է հոլովակն էլ, երգն էլ։ Յանայի հոլովակի տակ նշված չէ, թե ով է երգի հեղինակը, սակայն հիմնականում նա աշխատում է դուետրո ստուդիայի հետ։
Երգը կոչվում է «տղերք ջան»։ Բավական հուզիչ ու ճաշակով է երգը ստացվել։ Հաստատ այն կգտնի իր ունկնդրին ու կառաջացնի էմոցիաներ։
Հիշատակի պահպանումը կարևոր է ու դա պետք է շարունակական լինի թե երգերի, թե մեր գործողությունների մեջ ամեն ինչում։ իսկ ամենակարևորը հզոր պետություն ստեղծելն է, որտեղ կհիշվեն մեր տղերքը միշտ։