«Նախարարների որդիները կամավոր են գրվում…» Արծրուն Հովհաննիսյան

Ա. Հովհաննիսյանը, ընթացիկ մшրտшկшն գործողությունների դեռ մեկնարկից հայկական սոցհարթակային տիրույթ նոր հեշթեգ ներմուծեց, այն է՝ հաղթելու ենք: Նա իր էջում այս ճակատագրական օրերին հաճախ է ոգեշնչող հրապարակումներով հանդես գալիս:

Նրա սոցհարթակային ակտիվությունն այս օրերին ամենից սպասվածներից է, քանի որ այն հավաստի տեղեկատվությամբ լցված:

Անկեղծորեն հավատալով հայկական կողմի հաղթանակին՝ փորձագետը բերում է սպասվելիք հաղթանակի տարբեր պատճառներ: Այս պատճառները նա փորձել է մի քանի նախադասություններով հիմնավորել:

Նա իր սոցհարթակում գրել է հետևյալը. «Մենք հաղթելու ենք, քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորները իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների զավակները կամավոր են գրվում…» Նա հրապարակումն ավարտել է հայ ժողովրդին իր հպարտությունը հայտնելով:

Իսկ մինչ այս հրապարակումն անելը փորձագետը մեկ այլ հրապարակմամբ տեղեկություն էր հանրայնացրել հակառակորդի այսօրվա ծրագրերի ու պլանների մասին: Ա. Հովհաննիսյանի սույն հրապարակումը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ:

Հակառակորդը Ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Понедельник, 28 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: