Նախ պաշտպանեց հայրենիքը, ապա 11։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին․ ուշագրավ մանրամասներ ֆանտաստիկ երիտասարդի մասին

Մեր մարզիկները բազմիցս սպորտի ասպարեզում լուրջ ու պատկառելի հաջողությունների են հասել և շարունակում են հաջողությունների ուղին։ Մեր հպարտությունը և ուրախությունը կրկնապատկվում է հատկապես այն դեպքերում, երբ այդ հաջողությունները մերոնք ունենում են ադրբեջանցի կամ թուրք մարզիկների նկատմամբ։

Հայ մարզիկին հաղթած տեսնելը, հայկական դրոշը բարձունքում տեսնելը, եթե հակառակ կողմում թուրքերը կամ ադրբեջանցիներն են, սիմվոլիկ նշանակություն ունի մեզ համար։

Նախօրեին նման մի հաջողություն է գրանցել մեր մարզիկներին Լևոն Գևորգյանը, ով նախ մեծ նվիրվածությամբ որպես հայորդի մասնակցել է Արցախում սկսված ու քառասունչորս օր տևած պատերազմին, ապա նշանակալի հաղթանակ է տարել ադրբեջանից մարզիկի նկատմամբ։

Լևոնը հաղթել է 11։0 շատ խոսուն հաշվով՝ միաժամանակ դառնալով Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։ Այս փաստը մեծ ոգևորության և ուրախության ալիք է առաջ բերել։ Շատերն են անդրադարձել Լևոնի այս անօրինակ հաղթանակին՝ իրենց հպարտությունը և ուրախությունը հայտնելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: