Նայեք այս աչքերին ու ժպիտին․ ճանաչեցի՞ք․ մեր անպարտ հերոսը

Այս վառվուն աչուկներով բալիկը մի օր պիտի գամվեր մեր հիշողություններում, որպես հերոս, որպես հրեշտակ, որպես հպարտություն։  Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել  է 2001ին սեպտեմբերի 15ին։ 2004-2007ին սովորել է Քանաքեռում, 5մանկապարտեզում, այնուհետև 59դպրոցում։

  2012-2015ին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2016-2018ը Հերացու անվան դպրոցում է սովորել, հետո հայ-ռուս համալսարանում։ Սկզբում նախապատրաստական կուրսում է սովորել, հետո քաղաքագիտության ֆակուլտետում է սովորել։ 2020ին հունվարի 13ին բանակ է կոչվել, եղել է սերժանտ կրտսեր։  2020ին նրա նկարը տարածվելուց հետո, նրա կերպարը դարձավ սեպտեմբերյան կռվի խորհրդանիշը, մեր կռվի, մեր ուժի խորհրդանիշը։

Սակայն շուտով հայտնի դառավ, որ Ալբերտը մահացել է․․․ Ցավն ու ցասումը չեն անցնում։ Նրա հետ գնացին մեր գուցե հույսերն ու հավատները։ Չէ, որ ամենալավ տղաներն հեռացան․․․ միտքը հեռացավ, ուժը հեռացավ։ Ալբերտին տվեցին «Արիության մեդալ»։ Ա․ Հովհաննիսյանի հայրն, որդու վախճանից հետո, իր մեքենան նվիրաբերեց։

Առհասարակ այս ընտանիքը ցույց տվեց, թե որքան անվեհեր է մեր ազգն։

Понравилась статья? Поделиться с друзьями: