Նավալնին լուսանկար է հրապարակել հիվանդանոցից՝ հետաքրքիր գրառում անելով

Հայտնի գործիչ Նավալնին արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է հիվանդանոցային բուժման և բժշկական հսկողության մեջ, քանի որ ինքնաթիռում առողջական վիճակի կտրուկ վատացում և գիտակցության կորուստ էր ունեցել:

Նա գերմանական կլինիկական հսկողության ներքո է գտնվում: Լրատվամիջոցներն օրեր առաջ հայտնել էին, որ գործիչը սկսել է դրական արձագանքներ տալ, գիտակցության մեջ է գտնվում արդեն մի քանի օր է:

Այսօր գիտակցության եկած գործիչը լուսանկար է հանրայնացրել իր սոցհարթակում՝ հետաքրքիր ու միաժամանակ հումորային գրառում կցելով լուսանկարին: Հանրայնացրած լուսանկարում գործիչը բուժաշխատողների ընկերակցությամբ է:

Նա նստած է հիվանդանոցային մահճակալին՝ շրջապատված բուժաշխատողներով: Նա կից գրել է. «Երեկ ամբողջ օրը կարողացել եմ ինքնուրույն շնչել: Ինձ շատ դուր եկավ, խորհուրդ եմ տալիս փորձել»:

Լուսանկարը լայնորեն տարածվել է սոցհարթակներում ու մամուլում: Արձագանքներում ամենից տարածված մեկնաբանությունն այն է, որ գործիչը զգալիորեն փոխվել է արտաքնապես, կարծես ծերացել է:

Понравилась статья? Поделиться с друзьями: