Նարե Գևորգյանը Էրիկի հետ լուսանկարներ է հրապարակել․«Հայուհինե՛ր, քույրե՛ր, պահը բաց չեմ թողել ու էնքա՜ն եմ համբուրել մեր Էրիկի թուշիկները (էդպես էլ չկշտացա»

Երգչուհի նարե Գևորգյանն, ով հայտնիություն  ձեռք բերեց «Հայսուպերսթար» երաժշտական հաղորդումից, սոցիալական հարթակներում ակտիվ է և իր առօրյայով ու աշխատանքային գործունեությամբ հաճախ է կիսվում։

Այս անգամ երգչուհին լուսանկարներ է հանրայնացրել և հուզմունքով տեղեկացրել իր հետևորդներին, որ մի հիանալի միջոցառման է մասնակցել, որտեղ ներկա են եղել գերությունից ազատված մեր հերոս տղաները։

Միջոցառումը կրել է «Բարի´ վերադարձ, տղերք» խորագիրը։  Պատմել է նաև, որ բոլորի կողմից համբուրել է  Էրիկին և փոխանցել հանրության սերն ու գորովը նրանց նատմամբ։

Նարեն գրել է․  «Բառերով չեմ կարող նկարագրել հուզմունքս… Այսօր հրավիրված էի «Բարի´ վերադարձ, տղերք» խորագրով մեր  տասնհինգ հերոսների մասնակցությամբ երեկույթին, որոնք Աստծով եկան ու հասան մեզ։  Հ.Գ Հայե՛ր, հայուհինե՛ր, քույրե՛ր, պահը բաց չեմ թողել ու էնքա՜ն եմ համբուրել մեր Էրիկի թուշիկները (էդպես էլ չկշտացա)։

Ձեր բոլորի հավաքված ջերմությունն ու սերը փոխանցել եմ (հանգիստ կարող եք լինել) ու շնորհակալություն ասել ․..»։

Понравилась статья? Поделиться с друзьями: