Թերևս բոլորը գիտեն հայ և թուրք թշնամանքի մասին։ Այդ թշնամության հիմքերը գալիս են դարերի խորքից։ Բավական է հնչեցնել 1915 թվականը և յուրաքանչյուր հայի աչքերում կարելի է տեսնել խորը ատելություն։ Միլիոնուկես հայ անտուն ու որբ մնաց։ Միլիոնուկես հայ բռնեց գաղթի ճանապարը։
Եվ հենց դա է պատճառը, որ այսօր ունենք Սփյուռք՝ աշխարհով մեկ սփռված հայեր։ Ինչքան էլ դժվար լինի հավատալ, սակայն եղել է ժամանակ, որ երկու ազգերը կողք կողքի ապրել են, եղել են սրտացավ հարևաններ, ընկերներ։ Սակայն մեկ գիշերում ամեն բան փոխվեց։
Մեկ գիշերում ատելության մի մեծ շղարշ պատվեց երկու ազգերի ժողովուրդների միջև։ Ժամանակին հայ և թուրք ամուսնություններ էին գրանցվում։ Հիմա նույնպես կարելի է հանդիպել, սակայն վաղ ժամանակներում առավել շատ էր հանդիպում։
Թերևս հենց այդ ամուսնություններից են ծնվել երեխաներ, որոնցից խնամքով թաքցրել են իրենց ինքնությունը։ Ահա այդպիսի մի դեպք․ քսաներեքամյան մի երիտասարդ, ում անունն է Մեհմեդ , կյանքին վերջ է տվել այն բանի համար, որ պատահաբար իմացել է հայ է։
Բազմաթիվ օգտատերեր նշել են, որ երևույթը դաստիարակության հետ կապ ունի և տեղի ունեցած ողբերգությունը ցույց է տալիս թուրքի իրական դիմագիծը։