«Նա նախանձում էր իմ բաճկոնին…» Ելենա Բորիսենկոն Սիմյոն Պեգովի հետ լուսանկար է հրապարակել

Ռուս համարձակ ու խիզախ լրագրող Սիմյոն Պեգովը հասցրել է սիրվել ու գնահատվել հայերի կողմից: Նրա օբյեկտիվ ու գրագետ լրագրողական աշխատանքի շնորհիվ այսօր աշխարհը հիմնավոր տեղեկություններ է ստանում Արցախում կատարվող իրդարձությունների մասին:

Հարկ է նշել, որ Ս. Պեգովն էլ իր հերթին է հավանել հայերին: Դա երևում է նրա հրապարակումներից, վերաբերմունքից: Լրագրողին գրավել է հայերի տոկունությունը, ամուր կամքն ու վճռականությունը:

Ս. Պեգովի հետ միասին լուսանկար է հանրայնացրել հայտնի դերասանուհի Ելենա Բորիսենկոն: Լուսանկարից հասկանալի է դառնում, Ե. Բորիսենկոն Արցախում է: Նա զինվորական համազգեստով է, զինվորականի կերպարում:

Հրապարակելով ր և Ս. Պեգովի համատեղ լուսանկարը՝ Ե. Բորիսենկոն ռուսերենով գրել է, որ Ս. Պեգովը նախանձել է իր զինվորական բաճկոնի համար:

Իսկ ինքը՝ Ելենան, ժպտում է, քանի որ դրա համար ունի պատճառ, բայց թե ինչ պատճառ, դերասանուհին չի մանրամասնում՝ փակ թողնելով փակագծերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: