«Ներիր ինձ․․․»․ Սոնա Վանի հուզիչ գրառումը

Երեկ ուշ երեկոյան սրտի մեծ ցավով տեղեկացանք ամերիկահայ հայտն ու սիրված բժիշկ Նուբար Ջանոյանի անսպասելի մահվան մասին:

Նրա անունը Հայաստանում բավականին սիրված ու ծանոթ անուն է, քանզի նա մեծ ներդրում է ունեցել սփյուռքի տարատեսակ ազգային, մշակութային կառույցների ստեղծման և կամ հովանավորման գործում:

Բացի բժշկական, մասնագիտական ու բարեգործական լայն ու ծավալուն գործունեությունը, Նուբար Ջանոյանը կյանքի վերջին շրջանում նաև ստեղծագործել է՝ իր կայուն ու գեղեցիկ հետքը թողնելով գրական դաշտում:

Ն. Ջանոյանը ծնվել էր 1915 թվականի դեպքերի ժամանակ Իրաք գաղթած հայկական ընտանիքում:

Ն. Ջանոյանի ճանապարհորդական նոթերը՝ «Կյանքը ինչպես ապրեսի» խորագրով, ուշագրավ իրողություն է հայ գրականության անդաստանում և մեծ ուշադրության է արժանացել գրական ասպարեզում, սիրվել է ընթերցողի կողմից, քանզի գրված է անկեղծ զգացմունքայնությամբ և գեղարվեստական վարպետությամբ:

Ն. Ջանոյանի ցավալի մահվան մասին տեղեկություն է հրապարակվել նրա կնոջ՝ դարձյալ հայտնի, ինքնատիպ ու սիրված գրող Սոնա Վանի սոցցանցային գրական և անձնական էջերում:

Понравилась статья? Поделиться с друзьями: