Ներսիկ Իսպիրյանն առանձնահատուկ սեր ու վերաբերմունք ունի հայրենիքի և ազգային արժեքների նկատմամբ, ուստի նրա ստեղծագործություններում մեծ տեղ են գրավում հայրենիքի հանդեպ սիրո մասին պատմող գործերը:
Երգիչը նոր ստեղծագործություն է ներկայացրել, որը վերնագրված է «Լեռան լանջին»: Երգը հայրենիքի անվտանգության համար պայքարած, լեռներում ապրած ֆիդայիների, նրանց անմահ արարքների և նրանց հանդեպ հայ աղջիկների վերաբերմունքի մասին է:
Երգը մատուցվում է Ն. Իսպիրյանի համերգներից մեկի ժամանակ արված նկարահանման տեսքով: Այն բավականին սրտամոտ ու միաժամանակ տխուր բովանդակություն ունի: Արժևորվում են ազատության մարտիկների սխրալի գործը:
Հեղինակը հիշեցնում է, թե ինչ համար են պայքարել մեր մարտիկները՝ նրանց թողած հայրենիք սահմաններում ապրող մարդկանց ևս մեկ անգամ վերարժևորման առիթ տալով:
Երգի խոսքերն ու երաժշտությունը, ինչպես նրա երգացանկի երգերի գերակշիռ մասը, հեղինակել է անձամբ Ն. Իսպիրյանը: Նոր ու գեղեցիկ երգը կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ: