«Ներողություն եմ խնդրում ձեզանից նրա համար, որ չեմ կարողացել ճիշտ դաստիարակել իմ դստերը»․ ահա, թե ինչու հայրը հանրության առջև ներողություն խնդրեց դստեր համար

Նկարում գլուխը կախ գցած այս աղջիկը կորեական մի մեծ ընկերության ղեկավարի դուստրն է: Ղեկավարը շատերի կողմից էր սիրված և մեծ հարգանք էր վայելում։

Անմիջապես հարց կարող է առաջանալ, թե ինչ հանգամանքներում է ղեկավարի դուստրը հանրության առջև կախել գլուխը։ 2014 թ. դեկտեմբերի 5֊ին ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, այս աղջիկը հետաձգեց այն քսան րոպե։ Պատճառը՝ բորտուղեկցորդուհին բերել էր աղջկան ընկույզ ոչ թե ափսեի, այլ տոպրակի մեջ:

Այս աղջիկը մեծ աղմուկ բարձրացրեց, որը հանգուցալուծվեց բորդուղեկցորդուհուն օդանավից հեռացնելով։

Հայրն իմանալով այս պատմությունը՝ տեղը չէր գտնում, զայրացավ և ի վերջո հարազատ դստեր թևից բռնած դուրս բերեց նրան մարդկանց մեջ, կանգնեցրեց հանրության առջև, ինչպես որ աղջիկն էր վարվել բորդուղեկցորդուհու հետ և հրապարակավ ներողություն խնդրեց դստեր փոխարեն, նա այդ արարքը համարում էր թերացում իր կողմից և նա հայտարարեց.

— Ներողություն եմ խնդրում ձեզանից նրա համար, որ չեմ կարողացել ճիշտ դաստիարակել իմ դստերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: