Ներսիկ Իսպիրյանը նոր երգ է ներկայացրել մեր նորօրյա պատմությունը կերտող հզոր տղերքի մասին: Երգը ներկայացված է նոր պшտերшզմական գործողությունների մասին պատմող հոլովակով:
Հոլովակում երևում է, թե ինչպես են սկսվել մարտական գործողությունները, ինչպես են այն ընդունել մեր ղեկավարները, ինչ հայտարարություններով են հանդես եկել և ինչ ընթացք են ունեցել այդ գործողությունները մինչ այսօր:
Երգում ու հոլովակում նկատելի է այն հզոր ոգին, որն էլ այսօր հաջողություններ է ապահովում հայկական կողմի համար:
Մարտական գործողություններում մեր տղաները հերոսանում են նույնիսկ ռազմական մասնագետների համար անհավանական թվացող սխրանքներով:
Երգում երգիչը հիշատակում է հայկական երկու պատմական տեղանունների՝ Արաքս գետի և Օմար լեռան մասին, որոնք էլ խորհրդանշում են մեր սահմանները:
Այդ սահմաններն անառիկ են, քանի որ գտնվում են մեր քաջ արծիվների հսկողության ներքո:
Ն. Իսպիրյանի այս նոր ու ոգեղեն երգը կարող ենք ունկնդրել վարը կցված նյութի մեջ: