Նիագարայի ջրվեժը սեպտեմբերի 21-ին Եռագույն կլինի. մանրամասներ գեղեցիկ նախաձեռնությունից

Կանադայում հայկական դեսպանությունը հայտնում է, որ իրենց հաջողվել է համագործակցել Նիագարա ջրվեժի լուսավորման հանձնաժողովի անդամների հետ և համաձայնության գալ մի հրաշալի նախաձեռնության շուրջ:

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Ըստ այդ համաձայնության՝ մեզ համար խիստ կարևոր նշանակություն ունեցող օրերից մեկի՝ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա հանրահայտ ջրվեժը լուսավորվելու է մեր դրոշի երեք գույներով:

Դեսպանությունն այս մասին տեղեկացնող հայտարարության մեջ տեղաբնակներին հրավիրում է մասնակցել այս խորհրդանշական ու կարևոր իրադարձությանը, որի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամը տասին և տևելու է մոտ տասնհինգ րոպե:

Նշենք, որ այսօրինակ խորհրդանշական իրողությունները մեր անկախության օրվա առիթով հաճախադեպ են, սակայն Նիագարա հզոր ջրվեժի լուսավորման փաստը բացառիկներից է:

Իրողությունն առավել ընդգծելի է դառնում, եթե հաշվի առնեն, որ ջրվեժը հզորագույնն է աշխարհում իր թափվող ջրերի պաշարով:

Դեսպանության հանրայնացրած այս հրաշալի տեղեկությունը լայն արձագանք է գտել հայկական տիրույթում՝ արժանանալով ոգևորված բազմաթիվ մեկնաբանությունների:

Понравилась статья? Поделиться с друзьями: