Նիկոլին կարող եք մեղադրել որոշ սխալների մեջ, բայց նրան դավաճանության մեջ մեղադրել չեք կարող

Ն. Փաշինյանի երեկվա հայտնի խոսքը մեծ վերապահումներով ընդունվեց շատ-շատերի կողմից: Որոշները վարչապետին մեղադրեցին պարտվողական ոգի սերմանելու մեջ, շատերը բաց տեքստով, նամակով դիմեցին նրան:

Հիմնական ասելիքն ու անհամաձայնությունը ժողովրդական միջավայրում այն էր, որ ժողովուրդն ամենևին էլ ցավոտ փոխզիջումների պատրաստ չէ:

Այսօր վարչապետը վերստին կոչով դիմեց բոլորին՝ նշելով, որ շատ ուրախ է, որ իր խոսքերը նման արձագանքի են արժանացել, քանի որ դա նշանակում է, որ պայքարի ոգին ու տրամադրությունը շատ բարձր է: Վարչապետը վստահեցրել է, որ առաջիկայում մեծ հաջողություններ և հաղթանակ է սպասվում, իսկ ժողովրդի ընտրած կառավարությունը ոչինչ չի անի այնպես, որ ժողովուրդը դժգոհ մնա:

Այս առիթով Դավիթ Սանասարյանը գրել է, որ հիմա նա տեսնում է իր իմացած Նիկոլին, ով ճգնաժամային իրավիճակներում մի քիչ անկումային տրամադրություն ունենալ ու կիսվել բոլորի հետ, բայց էդ Նիկոլը հաջորդ իսկ վայրկյանին կարող է գերբնական ուժով լցվի ու հեղափոխական տրամադրություն ստեղծի։

Դուք ձեր համար բացահայտումներ եք անում նրա այս կամ այն ելույթով ու զարմանում, ես իմ ճանաչած Նիկոլին եմ տեսնում։

Դ. Սանասարյանը վստահ է, որ Ն. Փաշինյանն ունի որոշ թերություններ, բայց նրան անհնար է դավաճանության մեջ մեղադրել:

Понравилась статья? Поделиться с друзьями: