Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտահաշվի ուղիղ եթերում դիմել է քաղաքացիների և կոչ արել բոլորին անպայման գնալ ընտրատեղամասեր և կատարել իրենց ընտրությունը։
Հայտնել է, որ որոշակի հակազդման փորձեր հանրային կարծիքի վրա արդեն եղել են։ Սակայն , իրավական համակարգը շատ արդյունավետ աշխատանքներ է իրականացնում։ Այնուհետև ներկայացրել է ընտրության կարգը։
Փաշինյանը հիշեցրել է, որ գրիչով որևէ նշում հարկավոր չէ կատարել, քանի որ քվեաթերթիկը կճանաչվի անվավեր և նաև արգելվում է քվեաթերթիկը ընտրատեղամասից դուրս բերել։ Նշել է, որ ըստ օրենքի՝ քվեաթերթիկը դուրս բերելու համար անձը քրեական պատասխանատվության կենթարկվի։
Հույս է հայտնել, որ վաղվա հաղթողը մեկ սուբյեկտ կարող է լինել և այդ սուբյեկտը միմիայն քաղաքացին է լինելու։ Ուղերծի ավարտին կրկին դիմելով ժողովրդին՝ կոչ է արել լինել վճռորոշ և Հայաստանի համար բացել նոր էջ։ Փաշինյանի ուղիղ եթերը առաջ է բերել քննադատությունների և մեղադրանքների ալիք։
Մի շարք քաղաքական գործիչներ և քաղաքական վերլուծաբաններ նշել են, որ Փաշինյանը խախտել է նախընտրական լռության սկզբունքը։