Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիանալի լուր է հայտնել զինվորների ու նրանց ծնողների համար։ Այսուհետ Արմավիրում գտնվող զորամասերից մեկում ջրի մաքրման կայան է տեղադրվել։ Հազարավոր զինվորներ հիշում են՝ ինչպիսի վատ որակի ջուր էր այդտեղ։
Հիմա զինվորները բարձրորակ խմելու պիտանի ջուր կունենան։ Նա զետեղված լուսանկարն ու մակագրումն ուղեկցել է #ԿառուցենքՀայաստանըՆորովի հեշթեգով։ Անչափ ուրախալի լուր է, իրապես, բոլորի համար։
Մեկնաբանություններում այդ զորամասում ծառայած բազում զինվորներ հիշել են իրենց ծառայության տարիները՝ պատմելով՝ ջուրն ահավոր որակի ու համի էր, նստվածք ուներ։
Նախկին ծառայածներից անգամ հայտնում էին՝ ջրի վատ որակի պատճառով հոսպիտալում էին շաբաթներով պառկում՝ տարատեսակ թունավորումներով։ Մեկնաբանում են նաև զինվորների ծնողները՝ շնորհակալություն հայտնելով, որ իրենց որդիները ծարավ չեն մնա այլևս։
Հիրավի, մեծագույն նվաճումներից է այս կայանի գոյությունը, որը հույս է ներշնչում մոտակա ժամանակներս էլ ավելի մեծ բարեփոխումների։