Նիկոլ Փաշինյանը Սիսիանում է. ահա թե ինչ հրապարակում է նա արել

Երեկոյան Ն. Փաշինյանը տեղեկատվական հրապարակմամբ հայտնել է, որ հայկական կողմը Լիբանանին, մասնավորապես Բեյրութին մարդասիրական աջակցություն է ուղարկում՝ կցելով համապատասխան լուսանկարներ:

Առավոտյան էլ Արցախի նախագահն է տեղեկացրել, որ այդօրինակ աջակցություն ուղարկել է նաև Արցախը՝ արցախյան կառավարության նախաձեռնությամբ:

Առավոտյան Ն. Փաշինյանը նոր լուսանկար է հանրայնացրել՝ տեղեկացնելով, որ ինքը Սիսիանում է, այնտեղի զորամասում: Լուսանկարում Ն. Փաշինյանը ողջունում է զորամասին զինծառայողներից մեկին:

Լուսանկարը գեղեցիկ ու սիմվոլիկ է: Այստեղ զինծառայողը ոչ թե պատիվ է տալիս վարչապետին, այլ նրան ողջունում է բռունցքված ձեռքով՝ ի նշան հավասարության և մտերմության: Ձեռքը բռունցքված է համավարակային հայտնի նախապայմանից ելնելով:

Վարչապետի հանրայնացրած գեղեցիկ ու խորհրդանշական լուսանկարի ներքո տեղ են գտել մեկնաբանություններ, որոնք բարեմաղթանքներ ու հպարտության զգացողություններ են արտահայտում:

Մեկնաբանող օգտատերերը կարևորել են նկարի խորհուրդը՝ այն բնորոշելով որպես հզոր ու ամեն ինչ ասող լուսանկար: Եղել են նաև քննադատական մեկնաբանություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: