Ծայրաստիճան շիկացել ու լարվել են մարդկային փոխհարաբերությունները, որոնց հիմքում մեծ մասամբ քաղաքական ենթատեքստ է ընկած: Այս ամենն ակնառու է մասնավորապես սոցցանցային հարթության մեջ, որտեղ շատերն են օգտվում իրենց խոսքի ազատությունից՝ հաճախ չարաշահելով այն:
Լինում են նաև դեպքեր, երբ ինքնարտահայտման չարաշահված իրավունքները այնքան են ընդարձակում իրենց սահմանները, որ մտնում են քրեական տիրույթ՝ վերածվելով քրեորեն պատժելի դրսևորումների: Այսպիսի մի դեպք է գրանցվել օրերս, որն էլ իր տրամաբանական հանգուցալուծմանն է հասել այսօր:
Դեռևս մայիսի վեցին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Նարեկ անունով, տեսանյութ էր տարածել իր էջում, որտեղ բացահայտ ու ցինկի կերպով որոշակի uպառնալիքներ էր տեղում: Նրա հրապարակումը լայն տարածում ու արձագանք է ստանում, իսկ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվում:
Այսօր արդեն ոստիկանության յութուբյան պաշտոնական ալիքում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են նշյալ քաղաքացուն՝ նույն իրեն՝ Նարեկին բերման ենթարկում: Ոստիկանությունից հայտնում են, որ նրան մեղադրանք է առաջադրվել: