Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, բայց ընդդիմությունը չի ցանկանում դրանք քննարկել: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:Ըստ նրա, խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ուժերի մեծ մասը համաձայնության չեն եկել արտահերթ ընտրությունների հարցում:
«Մենք ընդդիմությանը առաջարկեցինք քննարկել ընտրությունների հետ կապված ընթացակարգերը, բայց այդ առաջարկները չընդունվեցին խորհրդարանական ուժերի և արտախորհրդարանական ուժերի մեծամասնության կողմից», — ասաց Մակունցը:
Նա նշեց, որ իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրությունների միջոցով, և եթե ընդդիմությունը որոշի վերադառնալ դրանց անցկացման գաղափարին, իշխանությունները պատրաստ են կրկին քննարկել դա:
Նկատենք, որ ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, բայց միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պայմանով: Իշխանությունները համաձայն են ընտրություններին, բայց ոչ վարչապետի վաղաժամ հրաժարականին:
Իշխանությունները տեսանելի ապագայում իրենց գործողությունների ծրագրում կհայտարարեն, թե արդյոք Փաշինյանի կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը մտադիր են ընտրություններ անցկացնել: