Տեր Աբել Քահանա Քարտաշյանը տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ առաջարկելով բոլորին, որ աղոթքի համամիասնական ձայն բարձրացնեն առ Աստված՝ հաշվի առնելով, թե ինչ ճակատագրական ժամանակաշրջան է հիմա մեզ համար:
Քահանա Քարտաշյանը միացումը կազմակերպել է եկեղեցում, որտեղ էլ հնչեցնում է եկեղեցական զանգերը: Նա կոչ է անում աղոթել հատկապես վարչապետի համար, քանի որ իր համար նկատելի է, թե ինչպես է մեր սրտերը ներխուժում մենակ մնացողի վախը:
Տեր Աբել Քահանան նշում է, որ այս օրերին հույսը պետք է դնել Մինսկի խմբի կամ այլ կառույցների վրա, այլ հարկ է ապավինել Աստծուն, Տիրոջը:
Ուստի քահանան առաջարկում է համազգային աղոթք հնչեցնել մեր մեծ տան ամենամեծի՝ վարչապետի համար, որ Աստված անսասան պահի նրա կամքն ու միտքը:
Թե մասնավորապես երբ և որ ժամին կկազմակերպվի այդ համազգային ազոթքը, դեռ կարելի է քննարկել և պայմանավորվել, իսկ այժմ նա հնչեցնում է հայտնի «Հայր մերը»-ը: