Նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, Արցախյան հերոսամարտի մասնակից Գևորգ Համբարձումյանի ծննդյան օրն է

Այսօր նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, 1994 թ. Արցախյան մшրտերում զnհված Գևորգ Համբարձումյանի ծննդյան օրն է։

Գևորգ Համբարձումյանն իր կարճատև կյանքի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր ու չկրկնվող կտավներ, ստեղծագործություններ է թողել, որոնք բացառիկ արժեք ունեն:

Գ. Համբարձումյանը գրականագետ Հայկ Համբարձումյանի հորեղբայրն էր: Գրականագետը հորեղբոր ծննդյան օրվա առիթով վաղամեռիկ, տաղանդավոր անհատի մասին իր էջում գրել է հետևյալը.

«Պայծառ, լուսավոր, լույս ու սեր տարածող, իսկապես աստվածապարգև շնորհներով հարուստ մի մարդ։ Իհարկե, անգնահատելի է հաղթանակն արցախյան ազատամարտում, բայց մենք այդ հաղթանակի համար շատ մեծ գին վճարեցինք։

Կռվից տուն չվերադարձան շատ ու շատ այսպիսի լուսավոր մարդիկ, որոնք կարող էին այսօր մեր մշակութային ու հանրային կյանքի առաջնորդներ կամ ուղենիշեր լինեին։ Եթե նրանք վերադառնային, երեկ ու այսօր մեզ շրջապատող ու օր-օրի մեզ կլանող խավարը գուցե քիչ լիներ

։

Հավերժ փառք, շնորհակալություն ու շնորհավոր»,- գրառումն ավարտել է գրականագետը:

Понравилась статья? Поделиться с друзьями: